Հայ երաժիշտներն ընդգրկվել են ժամանակակից աշխարհի ամենանշանավոր ջութակահարների վարկանշային աղյուսակում

Հրապարակվել է ժամանակակից աշխարհի ամենանշանավոր ջութակահարների վարկանշային աղյուսակը, որը ներկայացրել է Ranker մշակութային վարկանիշեր կազմող պորտալը:

Ինչպես փոխանցում է culturavrn.ru-ն, վարկանշային աղյուսակը կազմվել է հազարավոր օգտատերերի և դասական երաժշտության երկրպագուների քվեարկության արդյունքում:

Վարկանշային աղյուսակում 30 երաժիշտ է ընդգրկվել, որոնց թվում՝ 3 հայ ջութակահար: Նրանք են Սամվել Երվինյանն ու Սերգեյ Խաչատրյանը Հայաստանից և Իսպանիայում բնակվող լիբանանահայ Արա Մալիքյանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայ երաժիշտներն ընդգրկվել են ժամանակակից աշխարհի ամենանշանավոր ջութակահարների վարկանշային աղյուսակում"

Leave a comment

Your email address will not be published.


*