Հանրային սննդի օբյեկտներում եթե առանց հաճախորդի պահանջի աղաման դրվի սեղանին, տնտեսվարողը կտուգանվի. նախագիծ
Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, որի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի է աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:
Այս մասին տեղեկանում ենք Իրավական կատերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ևս լրացում կկատարվի․ 158-րդ հոդվածը կլրացվի 45-րդ մասով, որի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման աղամանի առկայությունը կա առաջացնի տուգանքի նշանակում տնտեսվարողի նկատմամբ՝ 30․000 դրամի չափով։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, սակայն Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է կողմից սահմանված շեմը:
Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը:
Մեր սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար: