747
ՀԱՊԿ-ը հետևում է Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը և իրավիճակի սրման ու Տաջիկստանի անվտանգությանը սպառնալիքի դեպքում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ կոլեկտիվ միջոցները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նա հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի պաշտպանության նախարարի ու Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։
Զասն ասել է, որ ներկայումս Տաջիկստանի ուժային կառույցները լիովին վերահսկում են իրադրությունը սահմանին և ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման անհրաժեշտություն չկա։
add a comment