Կյանքը de factoՄիջազգային

ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում վարժանքներ կանցկացնի

2.7kviews

Սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում անցկացվելու են «Որոտ-2021» վարժանքները՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում գտնվող թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման հարցերով զբաղվող հատուկ ծառայությունների, դրանց ստորաբաժանումների և ՆԳ մարմիննների մասնակցությամբ։

Վարժանքները կանցկացվեն 2021 թվականի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ զորավարժությունների պլանի համաձայն:

Վարժանքների առաջին փուլում հատուկ նշանակության ջոկատներն ու ՀՀ զինված ուժերը առաջադրանքներ են կատարելու լեռնային բարդ տեղանքում։ Անցկացվելու են նաև հրամանատարաշտաբային վարժանքներ՝ հատուկ գործողության մշակման ու իրականացման նպատակով։

Առաջադրանքները կատարելիս ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ նշանակության ուժերը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի հետ, կկատարելագործեն փոխգործակցության ուղիները, հավելյալ փորձ ու հմտություններ ձեռք կբերեն՝ ռազմական գործողություններին հնարավորինս նմանեցված պայմաններում հատուկ գործողության անցկացման համար։

Վարժանքների երկրորդ փուլի ընթացքում կանցկացվեն մարտական զենքից մարտավարական հրաձգության մրցումներ, ինչպես նաև նախատեսված ուժերով առաջադրանքների լուծման ընթացքում կիրականացվեն նաև հատուկ նշանակության ջոկատների համատեղ օպերատիվ-մարտական խմբերի գործնական գործողություններ:

Leave a Response