Կյանքը de facto

ՀԷՑ-ը տուգանվել է քսան միլիոն դրամով․ ՀԾԿՀ

142views

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քաղաքացիների դիմումների քննարկման արդյունքում հարուցել է վարչական վարույթ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի պայմաններով նախատեսված՝ հավաստի և սպառիչ տեղեկություն ներկայացնելու պարտավորության հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով. տեղեկացնում են ՀԾԿՀ-ից։

Հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից ևս ընդունվել է։ աշվի առնելով, որ նշված խախտումը խոչընդոտել է նաև Հանձնաժողովի կարգավորման գործառույթի, այն է՝ քաղաքացիների դիմումների բազմակողմանի և լրիվ քննարկման լիազորության պատշաճ իրականացմանը՝ Հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառեց տուգանք՝ քսան միլիոն դրամ գումարի չափով։

Leave a Response