ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանի 6 հոգանոց թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 5 և Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 1 աշակերտներ: Նրանք արժանացել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների:
Արծաթե մեդալի են արժանացել.
Անտոնյան Հայկ–Քվանտ վարժարան, 12-րդ դասարան
Սաթի Հայրապետյան-Քվանտ վարժարան, 12-րդ դասարան
Բրոնզե մեդալի են արժանացել.
Խաչատրյան Սամվել–Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 10-րդ դասարան
Հարությունյան Էրիկա–Քվանտ վարժարան, 11-րդ դասարան
Պողոսյան Նարե–Քվանտ վարժարան, 12-րդ դասարան
Թիմը ղեկավարել է աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, Քվանտ վարժարան)։
Օլիմպիադայի առցանց ձևաչափի անցկացման կազմակերպչական հարցերը հոգացել է «Քվանտ» վարժարանը։





