![](https://gmpress.am/wp-content/uploads/2021/02/6666666666666666-n191714-1-1-e1613059763241.jpg)
711views
Հոկտեմբերի 18-ին Տաջիկստանի Հանրապետության զորավարժարաններից մեկում մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Որոնում-2021», «Շարասյուն-2021» և «Փոխգործակցություն-2021» զորավարժությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Զորավարժություններին մասնակցող հայկական զորախմբի սպաները, ընդհանուր զորախմբի հրամանատարական կազմում, պլանավորելու և ղեկավարելու են ստորաբաժանումների գործողությունները։
Հոկտեմբերի 18-ից 23-ն անցկացվող զորավարժություններին ներգրավված է շուրջ 500 միավոր զինտեխնիկա, ավելի քան 4000 զինծառայող։
add a comment