Առողջապահություն

ՀՀ-ում COVID-19-ից մահերի 57% -ը գրանցվել է արական, իսկ 43%-ը` իգական սեռի ներկայացուցիչների մոտ․ ԱՆ-ը վիճակագրություն է ներկայացրել

1.4kviews

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` առողջապահության նախարարությունը հրապարակում է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի:

2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3919 դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը` 874:

COVID-19-ից մահերի 57% -ը գրանցվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ 43%-ը` իգական:

Մինչև 18 տարեկանների շրջանում արձանագրվել է մահվան մեկ դեպք: 63 տարեկանից բարձր անձնանց շրջանում` 3034 դեպք ( 76%):

Leave a Response