Կյանքը de factoՀասարակություն

ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 647,230,000 դոլարով կամ 8.84%-ով

1.7kviews

ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ըստ նախնական տվյալների, կազմել է 7 մլրդ 968 մլն 486 հազ. ԱՄՆ դոլար՝ 2019-ի 7 մլրդ 321 մլն 256 հազ. դոլարի փոխարեն և աճել 647 մլն 230 հազ. դոլարով կամ 8.84%-ով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, արտաքին պարտքն անցյալ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 53 մլն 147  հազ. դոլար և մեկ տարում աճել 268 մլն 629 հազ. դոլարով կամ ավելի քան 4.64%-ով, այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 5 մլրդ 593 մլն 202 հազ. դոլար և 12 ամսում աճել ավելի քան 298 մլն դոլարով կամ մոտ 5.63%-ով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կազմել է 459 մլն 944 հազ. դոլար և 2019-ի դեկտեմբերի 31-ի համեմատ նվազել 29 մլն 373 հազ. դոլարով կամ մոտ 6%-ով (կրկնահաշվարկից խուսափելու նպատակով` ՀՀ կենտրոնական բանկի արտաքին վարկերի գծով ՀՀ կառավարության կողմից տրամադրված արտաքին երաշխիքները արտացոլված են ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքի մեջ)։

ՀՀ ներքին պարտքը 2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլրդ 915 մլն 340 հազ. դոլար և մեկ տարում աճել 378 մլն 601 հազ. դոլարով կամ ավելի քան 24.6%-ով, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի գծով 1 մլրդ 834 մլն 773 հազ. դոլար պարտավորությունները այդ ժամանակահատվածում աճել են ավելի քան 422 մլն դոլարով կամ մոտ 29.9%-ով, իսկ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերի գծով պարտքն անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին կազմել է 80 մլն 567 հազ. դոլար և 2019-ի նույն օրվա համեմատ նվազել 43 մլն 402 հազ ԱՄՆ դոլարով կամ ավելի քան 35%-ով։ Այլ ներքին պարտավորություններ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել։

Leave a Response