ԱրժեքներԳլխավոր

Հռչակավոր երաժիշտները միանում են «Համերգ Արցախի համար» միջոցառմանը

23.7kviews

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) հպարտ են կազմակերպել «Համերգ Արցախի համար» համաշխարհային երաժշտական միջոցառումը, որը կբարձրացնի իրազեկությունն ու կհավաքի հանգանակություններ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և նրա ժողովրդի համար, ովքեր շարունակում են ենթարկվել Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների անխնա ռմբակոծություններին և հարձակումներին։

«Երբ պատերազմը սկսվեց, մեր պարտականությունն էր միավորել արվեստագետներին հանուն խաղաղության», — ասաց ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստների բաժնի տնօրեն Հայկ Արսենյանը։ «Այժմ աշխարհի տարբեր անկյուններից և հենց Արցախից լսվող այս հայ երաժիշտների ձայները կհասնեն միլիոնավոր մարդկանց և կտեղեկացնեն Արցախի խաղաղության պայքարի մասին»։

Համերգի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 26-ին, յություբյան և ֆեյսբուքյան ուղիղ եթերներում, որին կմասնակցեն «Capital Cities»-ի Սեպուհ Սիմոնյանը, «System of a Down»-ի Սերժ Թանգյանը, սոպրանո Նատալի Արոյանը, ջութակահար Արա Մալիքյանը, ջազ և ֆոլք երաժիշտ

Արտո Թունջբոյաջյանը, «Արցախի ձայներ»-ը, Արենի Աղբաբյանը, եւ ուրիշները։

«Համերգ Արցախի համար» միջոցառմանը մասնակցելու համար Creative Armenia-ի ֆեյսբուքյան միջոցառման մեջ սեղմեք «Going» և միացեք հոկտեմբերի 26-ին՝ Արցախի ժամանակով 21:00-ին։

«Այս ժամանակաշրջանում արվեստագետների կոչն է դառնալ Արցախի համար ստեղծագործական ուժ», — ասաց Creative Armenia-ի ծրագրերի ղեկավար Անուշ Տեր-Խաչատրյանը։ «Մենք հպարտ ենք հյուրընկալել մեր համաշխարհային երաժիշտներին, ովքեր կիրազեկեն, հանգանակություններ կհավաքեն և կբարձրացնեն Արցախի ոգին»։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է նորարար արվեստագետների արվեստի տարբեր ճյուղերում։

Սփյուռքահայության վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար՝ տրամադրելով կատարողական արվեստի համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր և մասնագիտական նախագծեր, ինչպիսիք են «Երաժշտական Հայաստան»-ը և «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթը, որոնք գտնվում են ԱՄՆ-ում 2012թ.-ին, իսկ Եվրոպայում 2016թ.-ի հիմնադրված ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստի բաժնի հովանու ներքո։

Leave a Response