ԳլխավորՄիջազգային

Հս. Կորեան գնդակահարել է Էկոնոմիկայի նախարարության 5 աշխատակցի, որոնք քննադատել են Կիմ Չեն Ընի վարած քաղաքականությունը. լրատվամիջոցներ

11.3kviews

Հյուսիային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել Էկոնոմիկայի նախարարության հինգ աշխատակցի, որոնք քննադատել են երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի վարած քաղաքականությունը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ըստ աղբյուրների՝ նրանք գնդակահարվել են հուլիսի 30-ին: Մահապատժի ենթարկելու պատճառը եղել է այն, որ նախարարության աշխատակիցները քննադատել են իշխող ռեժիմի վարած տնտեսական քաղաքականությունը, որի հետևանքով Հյուսիսային Կորեան դարձել է աշխարհում ամենաաղքատ երկրներից մեկը:

Աշխատակիցների խոսակցության մանրամասները հասել են նրանց ղեկավարներին, որոնք էլ սկզբում հանդիպում են անցկացրել, հետո գաղտնի ոստիկանության միջոցով ձերբակալել աշխատակիցներին:

Dailynk.com կայքի տվյալներով՝ վերջիններս նշել են, որ երկիրը տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև այլ պետությունների հետ ակտիվ համագործակցության կարիք ունի:

Նշվում է, որ այս մասին զեկուցվել է երկրի ղեկավարին, ինչից հետո էլ աշխատակիցներին գնդակահարել են, իսկ նրանց ընտանիքներին աշխատանքային ճամբար տեղափոխել:

Leave a Response