Կյանքը de factoՀասարակություն

Մեր պայքարը թափ է հավաքում. Արթուր Վանեցյան

308views

Գիշերն անցել է նորմալ, մեզ հետ Ազատության հրապարակում բազմաթիվ քաղաքացիներ են մնացել, հայտնել իրենց առաջկությունը։

Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը;

Հարցին, թե ոստիկաությունը երեկ բանակցություններից հետո թույլ տվեց վրան տեղադրել միայն երիտասարդների համար, ովքեր հացադուլ են հայտարարել, իսկ Վանեցյանի համար թույլ չի տալիս վրան տեղադրել, ո՞րն է խնդիրը, Արթուր Վանեցյանը պատասխանեց․«Ոստիկանությանը պետք է ուղղել այդ հարցրեը, բայց չեմ կարծում, ո դա ոստիկանության որոշումն է, այլ քաղաքական իշխանության որոշումն է։ Նրանք տեսնելով, որ Ազատության հրապարակում մեկնարկած շարժումը ոչ թե օր օրի, այլ ժամ ժամի թափ է հավաքում, փորձում են որևէ կերպ կասեցնել շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չի հաջողվելու։ Ես այստեղ եկա միայնակ, հիմա Ազատության հրապարակը բազմամարդ է, տարբեր քաղաքական հայացներքի ու նախասիրությունների տեր մարդիկ են գալիս այստեղ»։

Հարցին, թե ԱԱԾ նախկին փոխտնօրեն Միքայել Համբարձումյանը նշել է, որ Արթուր Վանեցյանը երկրի անվտանգային հարցրեին վերաբերող խնդիրներ է բարձրաձայնում և ԱԱԾ տնօրենը պետք է այցելի նրան, հանդիպման առաջարկ կամ այց եղե՞լ է, Արթուր Վանեցյանն ասաց․« Ճիշտ է  նշում Միքայել Համբարձումյանը, որ անվտանգային հարցեր են, բայց ԱԱԾ գործող տնօրենի՝ իմ հետ կապ հաստատելու, կամ գալու որևէ առաջարկ չի եղել»։

Արթուր Վանեցյանը ևս մեկ անգամ նշեց, որ Ազատութան հրապարակում պայքար է հանուն հայրենիքի, և կոչ արեց գնալ Ազատության հրապարակ։

Leave a Response