Կյանքը de facto

Մինչև սեպտեմբերի 1-ը «Գազել»-ները կփոխարինվեն ավտոբուսներով. Երևանի քաղաքապետարան

535views

Մինչև սեպտեմբերի 1-ը «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները կփոխարինվեն ավտոբուսային երթուղիներով. գործընթացը կմեկնարկի հունիսի 1-ին:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից․

«Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի համաձայն, հունիսի 1-ից կմեկնարկի «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները ավտոբուսային երթուղիներով փոխարինելու գործընթացը, որը կավարտվի սեպտեմբերի 1-ին:

Ընդ որում, առանձին երթուղիների ուղեգծերը փոփոխվել են:

Ուղեգծերի, սպասարկող շարժակազմի և երթուղիների վերաբերյալ առավել մանրամասն՝ https://shorturl.at/klEGW» :

Leave a Response