Նախատեսվում է ավտոճանապարհների և երկաթուղային գծի կառուցում Վարանդայից մինչև Ստամբուլ. Էրդողան
4.7k
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալուց հետո կիսվել է իր այցի տպավորություններով: Ելույթ ունենալով Արդարության և զարգացման իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան իր ուժերի ներածին չափով ներդրում է անում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման հարցում:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, թուրք ղեկավարի խոսքով՝ Վարանդայի միջազգային օդանավակայանի կառուցմանը մասնակցել է 12 թուրքական ընկերությունը:
Էրդողանը հույս է հայտնել, որ հաղորդակցություն կծավալվի Վարանդայից մինչև Ստամբուլ: «Նախատեսվում է ինչպես ավտոմոբիլային ճանապարհների, այնպես էլ երկաթուղային գծերի կառուցում»,- նշել է Էրդողանը:
add a comment