Կյանքը de facto

Ոստիկանապետն աշխատանքից ազատել է Ապարանի բաժնի պետին

382views

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած դեպքից հետո ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրան կփոխարինի մայոր Ռաֆայել Պողոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ հունիսի 19-ի երեկոյան Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ 7 մարդ վիրավորվել է, երկուսը մահացել են հիվանդանոցում։

Leave a Response