Կյանքը de facto

Որոշվել է փոփոխություն կատարել «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության» կարգում

3.4kviews
❗️Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է կարգի այն դրույթին, ըստ որի՝ ուսումնական տարվա ընթացքում, անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում սանն ազատվում է մանկապարտեզից:
❗️Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ առողջապահական հաստատության կողմից տրված տեղեկանքի առկայության դեպքում սաների բացակայությունների հաշվարկում չի ներառվելու այդ ժամանակահատվածը: Այսինքն` նոր փոփոխությամբ 75 աշխատանքային օրվան կգումարվեն նաև առողջապահական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիմքով բացակայության օրերը, որոնց համար, սակայն, ևս կսահմանվի առավելագույն ժամկետ:

Leave a Response