Կյանքը de factoՀասարակություն

«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում

23views

Դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների ուղեկցությամբ համատեղ հանդիպումներ են ունենում մարզի բնակավայրերում:

Հանդիպումների շարքը մեկնարկել է Վանաձորից: Լոռեցիների հետ շփումների ժամանակ նրանք ներկայացնում են «Պատիվ ունեմ» դաշինքի ծրագիրը, ճգնաժամում գտնվող և բազում մարտահրավերների առջև կանգնած մեր պետության համար այս ծանր իրավիճակում պարտադրված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու՝ դաշինքի դրդապատճառներն ու նպատակը, ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու իրենց պատկերացումներն ու ծրագրային լուծումները, ինչպես նաև դաշինքի ներկայանալի թիմի մասնագիտական հնարավորությունները դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները մարզի բնակիչների հետ շփումների ընթացքում լսում են լոռեցիների մտահոգություններն ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, առաջարկում դրանց լուծման ուղիները, պատասխանում բնակիչների հարցերին:

Դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ամենօրյա բակային հանդիպումներ է ունենում երևանցիների հետ:

Leave a Response