Կյանքը de factoՀասարակություն

Հունիսի 20-ին հայ ժողովրդի պատուհասին ուղարկելու ենք պատմության աղբանոց. Իշխան Սաղաթելյան

631views

Այսօր գիտակից հայ մարդու խնդիրն է`հեռացնել այս չարիքի կառավարությանը, վերջ դնել ստին, ատելությանը, թշնամանքին, փակել այդ ամոթի և խայտառակության էջը և նոր սկիզբ դնել ուժեղ Հայաստանի: Այս մասին Էջմիածինում «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Այդ արկածախնդիրը, այդ երևույթն այս օրերին ընկել է Հայաստանի գյուղերը, մի մուրճ է վերցրել ձեռքը, երկիրը վերածել է մի մարդու կրկեսի, շարունակում է սպառնալ մեր համայնքի ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, հիմնարկների ղեկավարներին: Այս արկածախնդիրն իրականությունից այլևս կտրվել է: Հունիսի 20-ին հայ ժողովրդի պատուհասին ուղարկելու ենք պատմության աղբանոց»,-ասաց Սաղաթելյանը:

Սաղաթելյանը նշեց՝ Փաշինյանը պայքար է սկսել բոլորի դեմ, նա շեշտեց, որ արդեն երեք տարի է՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքար է ընթանում: Նա այս քայլը մեկնաբանեց նրանով, որ դարեր շարունակ եկեղեցին է եղել մեր ազգի ինքնության պահապանը, սակայն այս իշխանությունները ցանկանում են վերջնականապես կործանել պետությունն ու ժողովրդին, նա շեշտեց՝ սա չի ստացվելու:

«Հայ եկեղեցին կանգուն է, հայ մարդը կանգուն է»,- ասաց Սաղաթելյանը:

Leave a Response