Կյանքը de factoՊաշտոնական

Պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա 18-ամսյա

188views

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել զինծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, ըստ որի, 2025թ. ձմեռային զորակոչից սկսած, 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա 18-ամսյա:

Նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2027 թվականի 2-րդ կիսամյակից, քանի որ 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակներում 2026թ. հունվարից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. հուլիսին:

Leave a Response