Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը սեպեմբերի 10-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա տարիներին մաքսային ոլորտի զարգացման առաջնահերթություններին համահունչ համագործակցության վերաբերյալ: Դմիտրի Գվինդաձեն ՊԵԿ նախագահին ներկայացրել է մասնավոր ու հանրային հատվածում ՎԶԵԲ-ի աջակցության շրջանակը, ծավալն ու գործիքները:
Կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված՝ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման ծրագրին:
Գործընկերային մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին