Կյանքը de factoՊաշտոնական

ՊՆ. Զինված ուժերը համալրվել է նոր ուղղաթիռներով

428views

Զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ռազմական նոր ավիացիոն տեխնիկայի ընդունման կապակցությամբ հունվարի 25-ին «Էրեբունի» օդակայանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

Բանակի կազմավորման տարեդարձին ընդառաջ, շնորհավորելով անձնակազմին, զորամասի հրամանատարությունը վստահություն է հայտնել, որ օդային սահմանների պաշտպանները պատրաստ են կատարել առաջադրված խնդիրները և անսասան պահել երկրի օդային դարպասները։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին են ներկայացվել ուղղաթիռների մարտավարական-տեխնիական բնութագրերն ու առանձնահատկությունները։

Leave a Response