ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղծելnւ դեպքի առթիվ
![](https://gmpress.am/wp-content/uploads/2024/01/befunky_collage_2024_01_30t123833_396.thumb_-750x450.jpg)
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղծելու դեպքի առթիվ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ա.Ի. Բաստրիկինը վարչության կենտրոնական գրասենյակին հանձնարարել է քրեական գործ հարուցել այս փաստի առթիվ և ՌԴ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ պարզել կատարվածի բոլոր հանգամանքները»,- նշել են ՌԴ Քննչական կոմիտեից։
Նախօրեին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Երևանում տղամարդը պղծել է պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը։ Նա ծաղկեպսակներից պոկել և տրորել է Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը՝ նկարահանելով իր գործողություններն ու հրապարակելով այն։