Ժամանց

«Ռոմա»-ն կարող է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին

72.5kviews

Իտալական «Ռոմա»-ն հնարավոր է նոր պայմանագիր առաջարկի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է 2 տարվա համար, սակայն հայ ֆուտբոլիստը պետք է համաձայնի աշխատավարձի նվազման: Պարբերականները պնդում են, որ Մխիթարյանը տարեկան ստանում էր 4 միլիոն եվրո աշխատավարձ, բայց նոր պայմանագրով պետք է ստանա տարեկան 2 միլիոն եվրո:

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում  այս մրցաշրջանում մասնակցել է 26 խաղի, դարձել 3 գոլի հեղինակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Leave a Response