Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն պայմանավորվել են ակտիվացնել տնտեսական համագործակցութունը
Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն ջանքեր կգործադրեն առևտրի շուտափույթ վերականգնման ուղղությամբ, երբ համաճարակաբանական իրավիճակը թույլ կտա բացել սահմանները երկու երկրի միջև:
«Պայամանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու համատեղ ջանքերը, որպեսզի այդ թվում և գործարկելով առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի լծակները` պատրաստվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները առևտրային հոսքերը վերականգնելու նպատակով»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ`ասվում է Փհենյանում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
Օգոստոսի 3-ին ԿԺԴՀ-ում բանակցություններ են կայացել ՌԴ դեսպան Ալեքսանդր Մացեգորի և երկրի արտաքին տնտեսական գործերի նախարար Յոն Չոն Հոյի միջև:
2020 թվականի հունվարին ԿԺԴՀ-ն փակել է իր սահմանները, որպեսզի կանխի կորոնավիրուսի ներթափանցումը երկիր:
ՌԴ Դաշնային մաքսային ծառայության տվյալներով` անցյալ տարի առևտրաշրջանառության ծավալը երկրների միջև կազմել է 42,74 մլն դոլար, ինչը 10,18 տոկոսով քիչ է 2019 թվականի համեմատ: