Միջազգային

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել Արցախի Կոճողոտ գյուղի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխայի

628views

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մարդասիրական ակցիայի շրջանակում նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխաների, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Կոճողոտ գյուղի դպրոցում մարդասիրական ակցիայի ժամանակ ռուս խաղաղապահները բարերարների հետ երեխաներին խաղալիքներ և քաղցրավենիք են նվիրել։ Նաև ռուս խաղաղապահները ծրագրել են նմանատիպ մարդասիրական ակցիա  անցկացնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում։

Ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները 2022 թվականի առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և հեռավոր շրջաններում բարերարների հետ կիրականացնեն ավելի քան 30 մարդասիրական ակցիա անապահով բնակիչների համար։

Leave a Response