Առողջապահություն

Ռուս համաճարակաբանը ենթադրում է, որ համավարակը կարող է ավարտվել «Օմիկրոն» հիմնամանրէով

942views

ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի մասնագետ Անատոլի Ալշտեյնը կարծիք է հայտնել, որ կորոնավիրոսի համավարակը կարող է ավարտվել «Օմիկրոն» հիմնամանրէի տարածմամբ:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, համաճարակաբանը հավելել է, որ հիվանդությունն այս տեսակով վարակվելու դեպքում համեմատաբար թեթև է անցնում: Պրոֆեսորի կարծիքով՝ «Քովիդ-19»-ի նոր տարբերակը «իր հետևանքների առումով վիրուսի ծանր տեսակի տպավորություն չի ստեղծում»:

«Ամենայն հավանականությամբ պաթոգենությունը կնվազի: Եթե մահացության ցուցանիշով կորոնավիրուսը համեմատելի դառնա գրիպի հետ, ապա արդեն կկարողանանք համարել, որ համավարակն ավարտվել է: Համավարակը կարող է ավարտվել «Օմիկրոնով»»,-ասել է Ալշտեյնը:

Leave a Response