Կյանքը de factoՀասարակություն

Սամվել Կարապետյանն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին

44views

Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթ են ու որեւէ հիմք չունեն, այսօր հայտնել է խմբի մամուլի ծառայությունը:

«Ինձ զարմացնում է, թե ինչպիսի համառությամբ են Ադրբեջանի իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց երեւակայությունների վրա: Ավելի լավ կլիներ, որ իրենց էներգիան ուղղեին իրենց իսկ կողմից ավերված տարածաշրջանի վերականգնմանը»», — ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը Սամվել Կարապետյանին եւ հայ այլ գործարարներին մեղադրում է պատերազմի ընթացքում զենքի «ապօրինի մատակարարումների» համար:

Leave a Response