Սիրել չեմ կարող

Հավատա դու ինձ ,սիրել չեմ կարող,այսքանից հետո էլ սեր պետք չէ ինձ ,
Վիրավոր սրտիս ու հիվանդ սրտիս սերն ի՞նչ եմ անում:
Հավատա դու ինձ, դավաճանում են բոլորն անխտիր,
Բոլոր սերերն են ավարտ ունենում ,
Բոլոր սերերն են դավաճան լինում:
Ու խղճում եմ ես իմ հոգնած սրտին
Եւ տույլ չեմ տալու, որ սիրի կրկին :
Թող մնանք էսպես ես ու իմ հոգին համերաշխ ու լավ , հեռու ամենքից,
Մորս պատկերը թող հառնի նորից, չլքող սիրո պատկերը միակ :
Մյուս սերերը անցան-գնացին,
Ամեն տեսակի սերն էր դավաճան:
Ինձ շատ լքեցին, ինձ շատ տանջեցին,
Թե սիրած տղա ու թե բարեկամ :
Հոգնել եմ սիրուց, հոգնել ամենքից ,
Հոգուս ցավ բերող սիրո տեսակից ,
Թույ տուր վայելեմ կյանքիս այն պահը ,
Երբ առանց կասկած կարող եմ լինել:
Թույլ տուր վայելեմ մենակությունս ,
Թույլ տուր հոգուս հետ համերաշխ ապրել :

Լ.Հովհաննիսյան 09.06.2013

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սիրել չեմ կարող"

Leave a comment

Your email address will not be published.


*