Կյանքը de factoՀասարակություն

Սյունիքի մարզում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարված է․ Արման Թաթոյան

890views

ՀՀ Սյունիքի մարզում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարված է սահմանային գործընթացի, ադրբեջանական իրավական հիմքեր չունեցող ներկայության ու սահմանային բնակիչների իրավունքները խախտող ադրբեջանական արարքների (արոտավայրերից օգտվելու, հողատարածքները մշակելու անհնարինություն, ջրի հասանելիության խոչընդոտներ և այլն) պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Սահմանային բնակիչների իրավունքների գլխավոր երաշխիքը սահմանային անվտանգության ապահովումն է: Անվտանգության խնդիրների պատճառով սրվել են նաև սոցիալական հարցերը:

Սյունիքի մարզի սահմանային համայնքներ Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի համատեղ այցի շրջանակում կարևոր էր նաև Նախագահի անդրադարձը այդ խնդիրներին, որը կներառվի անվտանգության գոտու առաջարկների մեջ: Սա այս համատեղ այցի գլխավոր նպատակն էր:

Կձեռնարկվեն նաև միջոցներ, այդ թվում` համատեղ, որոնց նպատակն է նպաստել արձանագրված մյուս խնդիրների լուծմանը (սոցիալական և այլն)»,- գրել է նա:

Leave a Response