Ժամանց

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, առանձին շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ

1.2kviews

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտնագության կանոնները:

Հանրապետության տարածքում oգոստոսի 16-ի և 17-ի երեկոյան ժամերին, 20-21-ի կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 17-18-ը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում oգոստոսի 16-ին, 21-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Երևան քաղաքում՝

Leave a Response