![](https://gmpress.am/wp-content/uploads/2021/02/2414196761614502386-e1614509597584.jpg)
1.9kviews
Այսօր Ռումինիայի սևծովյան Կոնստանցա նավահանգստում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Պոսեյդոն 21» միջազգային զորավարժությունները: Այս մասին հայտարարել է Ռումինիայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Կոնստանցայի նավատորմի հրամանատարությունն անցկացնում է ծրագրված զորավարժություններ ծովում, ցամաքում և օդում, որում միավորվել են Բուլղարիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ռումինիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ուժերը: «Պոսեյդոն 21-ը» բարձր աստիճանի բարդության զորավարժություններ են, որոնց նպատակն է ՆԱՏՕ-ի հնարավորությունների օպտիմալ օգտագործումը Հյուսիսատլանտյան դաշինքի արագ արձագանքումն ուժեղացնելու համար»,- նշվում է Ռումինիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքում:
add a comment