Միջազգային

Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

604views

Հոկտեմբերի 17-28-ը կանցկացվեն «Հավերժություն 2022» զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից։

Նշվել է, որ զորավարժությունների պլանավորման հարցով առաջին հանդիպումը կայացել է Թուրքիայում։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներ։

Leave a Response