Կյանքը de factoՄիջազգային

Տարեսկզբից հայկական դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է 22%-ով՝ առաջատարը դառնալով համաշխարհային արժույթների շարքում. Bloomberg

14kviews

Bloomberg գործակալության տվյալներով՝ տարեսկզբից հայկական դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է 22 տոկոսով՝ առաջատարը դառնալով համաշխարհային արժույթների շարքում։ Վրացական լարին թանկացել է 16 տոկոսով, իսկ տաջիկական սոմոնին՝ 10 տոկոսով։

Bloomberg-ը նշում է, որ այս տարի Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները կազմել են 2,8 մլրդ դոլար՝ գրեթե չորս անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։

Depi Վրաստան տրանսֆերտներն աճել են հինգ անգամ։ Դրանք կազմում են բոլոր փոխանցումների ավելի քան 60 տոկոսը և գերազանցում են 1,75 միլիարդ դոլարը:

Տաջիկստանում առաջին կիսամյակում տրանսֆերտներն աճել են առնվազն 50 տոկոսով։

Տրանսֆերտների աճը նպաստել է այս երկրներում սպառողական պահանջարկի և բնակարանաշինության աճին։

Leave a Response