Կյանքը de facto

Տիրան Խաչատրյանն իրավաբանորեն հանդիսանում է ԳՇ պետի առաջին տեղակալ. Վարչական դատարանը վարույթ է ընդունել Խաչատրյանի հայցը

428views

Վարչական դատարանի կողմից մարտի 30-ին, վարույթ է ընդունվել Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայցն (սա ներկայացված երկրորդ հայցադիմումն է) ընդդեմ պաշտպանության նախարարի և ԶՈւ Գլխավոր շտաբի, որոնց հրամաններով Տիրան Խաչատրյանը հանվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի ցուցակներից և համապատասխանաբար ազատվել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Տիրան Խաչատրյանի պաշտպանական թիմը։

«Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով և Վարչական դատարանի կողմից Տիրան Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունելու պայմաններում պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանների կատարումը համարվում են կասեցված, որպիսի պայմաններում գեներալ-լեյտենանտը իրավաբանորեն հանդիսանում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»,- ասված է պաշտպանական թիմի տարածած հայտարարության մեջ:

Leave a Response