Կյանքը de factoՀասարակություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին նախագիծը

2.8kviews

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված հակակոռուպցիոն կոմիտեի և կից ներկայացված օրենքների փաթեթը: Նախագիծն ընդունվեց ձայների 84 կողմ, 16 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նշենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:

Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերի ներգրավման եղանակով: Ընդ որում` Կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն  կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում:

Նախագծով սահմանված են նաև կոմիտեի գործունեության թափանցիկության և հաշվետվողականությանն ուղղված կարգավորումներ:

Leave a Response