Կյանքը de factoՀասարակություն

Հայաստանում կներդրվի նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ. Աժ-ն ընդունեց նախագիծը

2.5kviews

Ազգային ժողովը երկրորդ ընթեցրմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը: Նախագիծն ընդունվեց 84 կողմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն ՀՀ դրամը, ապա այդպիսի ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ, եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն ՀՀ դրամը:

Նախագծով առաջարկվում է նաև հայտարարագրման ենթակա գույք սահմանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը:

Leave a Response