Ժամանց

Ալաշկերտը երկարաձգել է պայմանագիրը Եղիշե Մելիքյանի հետ

27.2kviews

«Ալաշկերտը» երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ 41-ամյա մասնագետի գլխավորությամբ մեր թիմն առաջնության աշնանային հատվածից հետո 18 միավորով առաջատարների թվում է: Լիահույս ենք, որ նոր տարում պարոն Մելիքյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մեծ հաջողություններ կարձանագրի»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ձմեռային դադարից առաջ «Ալաշկերտը» 18 միավոր ունի: Նույնքան միավոր ունեն նաև առաջատար «Արարատն» ու «Արարատ-Արմենիան»: Մելիքյան թիմը լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ տեղում է:

Աղբյուր`  ArmSport.am

Leave a Response