Կյանքը de factoՀասարակություն

Գյուղը սահմանամերձ է դարձել, հողը չենք կարող մշակել, եթե այսպես շարունակվի, ապա մարդիկ կգնան գյուղից, ինչն էլ կբերի մեծ աղետի. Դավիթ Բեկ համայնքի ուսուցչուհի (տեսանյութ)

9.7kviews

Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի 60 տուն տուժել է հրետակոծության հետևանքով: Սահմանամերձ գոտի դարձած բնակավայրի վնասները գնահատվել են և ձևակերպվել, բայց փոխհատուցման մասին բնակիչները դեռևս լուր չունեն: Նրանք Tert.am-ին պատմեցին, որ տների մի մասի ապակիներն են կոտրվել, ճաքել, որոշների տանիքների թիթեղներն են պոկվել:

Տուժողներից մեկը գյուղի պատմության ուսուցչուհին է: Անտիկա Ղոնյանն ասաց, որ, ռմբակոծության հետևանքով Դավիթ Բեկի բնակիչներին պատկանող մեծ թվով անասուններ են ոչնչացվել Քաշաթաղի տարածքում գտնվող իրենց արոտավայրերում, որոնք անցել են թշնամուն:

Հակառակորդը կասետային ռումբեր է կիրառել Դավիթ Բեկի ուղղությամբ, անտառներում արկեր են ընկել, որոնց պայթյունի հետևանքով հրդեհներ է բռնկվել տերևաթափ եղած անտառներում: «Դավիթ Բեկը լրիվ ծխի մեջ կորած էր: Հիմա էլ շատ հնարավոր է, որ անտառներում չպայթած արկեր լինեն»,- նշեց ուսուցչուհին:

Գյուղը թշնամու դիրքերից 1,5 կմ հեռավորության վրա է գտնվում: Հայաստանի Հանրապետության սահմաններում ունի մոտավորապես 250 հա վարելահող, որոնք Ադրբեջանին անցած տարածքներին մոտ են, և այս պահի դրությամբ, գյուղացիների համար դրանք անպիտան են դարձել, քանի որ նրանց համոզմամբ՝ անվտանգության երաշխիք չկա:

Պատմության ուսուցչուհին ընդգծեց,որ այս աշնանը Դավիթ Բեկում որևէ մեկը վար ու ցանք չի արել։ Նա մտահոգ է, որ գարնանը բնակիչներն իրենց մաշկի վրա կզգան գյուղատնտեսական և ֆինանսական կորստի հետևանքները: Նա պատմեց, որ տեղացիների համար հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու դաշտավարությունն է, որը բազմաթիվ ընտանիքների ապրուստի առաջնային միջոցն է: Անտիկա Ղոնյանը համոզված է, որ եթե այսպես երկար շարունակվի, ապա մարդիկ կսկսեն գյուղից դուրս աշխատանք փնտրել, ինչը կհանգեցնի մեծ աղտի:

Անտիկա Ղոնյանը շեշտեց, որ որևէ քաղաքական ուժի չի հարում. իր համար ամենակարևորը խաղաղությունն ու ստեղծված վիճակի մասին հավաստի տեղեկություն փոխանցելն է, որը նրա համոզմամբ, կօգնի ինչպես իրենց, այնպես էլ Սյունիքի մարզի մյուս սահմանամերձ բնակավայրերի խնդիրները ճիշտ գնահատել և դուրս գալ ճգնաժամից:

Մանրամասները տեսանյութում:

<iframe width=»560″ height=»315″ src=»https://www.youtube.com/embed/2k6A7T23ycw» frameborder=»0″ allow=»accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture» allowfullscreen></iframe>

Leave a Response