Կյանքը de factoՀասարակություն

Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ

619views

Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր: Այս մասին երեկ Նիկոլ Փաշինյանն ասել է Անվտանգության խորհրդի նիստում:

Այսօր Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Սև լիճը շարունակում է մնալ թշնամու տիրապետության տակ:

Քիչ առաջ Գորիսում ՝ Tert.am-ի թղթակցի հետ զրույցում Մենուա Հովսեփյանն ասաց.«Քիչ անց՝ ժամը 12:00-ին բանակցություններ են նախատեսված ադրբեջանական կողմի հետ»:

Leave a Response