Կյանքը de factoՄիջազգային

Ադրբեջանին հորդորում ենք համագործակցել ՄԻԵԴ-ի հետ` հետաքննելու համար հայ գերիների նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունքի մասին հաղորդումների իսկությունը. Freedom House

221views

Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել` անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ տանջանքների մասին հաղորդումներին և կոչ անելով Ադրբեջանին թույլ տալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հետաքննություն անցկացնել:

«Ադրբեջանում կալանքի տակ պահվող 200 հայերի ճակատագիրը դեռևս անհայտ է, նրանց նկատմամբ նվաստացումների և կտտանքների մասին հաղորդումները շարունակվում են, մինչդեռ նրանց վերադարձը որոշվել էր ամիսներ առաջ երկու երկրի միջև կնքված հրադադարով»,- ասվում է զեկույցում:

«Խորապես մտահոգված ենք հայ գերիների և պահվող անձանց նկատմամբ Ադրբեջանի կողմից ոչ մարդկային վերաբերմունքի և մարդու իրավունքների խախտումների, այդ թվում` տանջանքների մասին լուրերով: Հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին ամբողջովին համագործակցել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետ` հետաքննելու համար հայերի նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունքի մասին հաղորդումների իսկությունը` անկախ պահվող անձանց կարգավիճակից և համոզվելու, որ կալանքի տակ գտնվող անձինք ստանում են անհրաժեշտ պաշտպանություն` մարդու իրավունքների միջազգային և համամարդկային օրենքի համաձայն, այդ թվում` տանջանքներից և ոչ մարդկային վերաբերմունքից: Որպես Մարդու իրաունքների եվրոպական կոնվենցիային միացած երկիր` Ադրբեջանը պարտավորվում է ամբողջովին համագործակցել դատարանի հետ և տրամադրել ամբողջ պահանջվող տեղեկությունը` ապահովելու համար թափանցիկ հետաքննություն»,- ասվում է իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտի հայտարարության մեջ:

Leave a Response