Միջազգային

Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 850 հրթիռ. իսրայելական Լոդ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել

123views

Մայիսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում Գազայի հատվածից մոտ 850 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Հրթիռային հարձակումների թիրախներ են դարձել հիմնականում քաղաքացիական և ռազմական թիրախները, բնակելի տարածքները: Հրթիռակոծության պատճառով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է՝ 5 րոպեից էլ պակաս ժամանակահատվածում 137 հրթիռ է արձակել Իսրայելի հարավային ուղղությամբ:

Իսրայելական 7-րդ ալիքի տեղեկություններով՝ հրթիռակոծման սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:

 

Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի հատվածում գտնվող շենքերից մեկի վրա ավիահարվածի հետևանքով չեզոքացվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական հետախուզության երկու ղեկավար, հայտնել է ՀԱՄԱՍ-ի մամուլի ծառայությունը:

Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ ավիահարվածների հետևանքով սպանվել են ռազմական հետախուզության անվտանգության վարչության պետ Հասան Կաուգին և նրա տեղակալ Ուայլ Իսան: Մամուլի ծառայությունից հավելել են, որ Գազայի հյուսիս-արևմտյան ծայրամասային հատվածներում տեղակայված Ռամալի տարածքում հրթիռային հարձակման է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի բարձրահարկ շենքը, որում տեղակայված են եղել շարժման հետախուզական շտաբերը, Արևմտյան ափի գործողությունների ծրագրավորման շտաբ-բնակարանը և տեղեկատվության վարչությունը:

 

Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել Իսրայելի Լոդ քաղաքում`իսրայելական ուժերի և պաղեստինցիների միջև ռազմական բախումների խստացման ֆոնին:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, մեքենաներ են հրդեհվել, 12 մարդ վիրավորվել է իսրայելական Լոդ քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ: Լոդի Քաղաքապետը տեղի ունեցող բախումները համեմատել է քաղաքացիական պատերազմի հետ:

Պաղեստինցի զինվորականները հարյուրավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչին ի պատասխան Իսրայելի բանակն ակտիվ ավիահարվածներ է հասցրել է Գազայի հատվածի ուղղությամբ: Առնվազն 40 մարդ է մահացել վերջին տարիներին կողմերի միջև տեղի ունեցած ամենադաժան բախումների ընթացքում:

 

Հիշեցնենք, որ լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով

Leave a Response