
40views
Նոր օրենքով`անձնագրի և նույնականացման քարտի տվյալների ցանկերը հստակ տարանջատվում են։ Անձնագրում այլևս չի նախատեսվում հայրանվան և հանրային ծառայությունների համարանիշի ամրագրում, մինչդեռ նույնականացման քարտում երկուսն էլ ներառված են համապատասխան տվյալների շարքում։
Փաստաթղթերում անձնական տվյալները լրացվելու են հայերենով և անգլերենով՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Քաղաքացին չի կարող պահանջել օրենքով չնախատեսված լրացուցիչ տվյալների ներառում։
add a comment





