Միջազգային

Բայդենի վարչակազմի աշխատակիցներին կպարտավորեցնեն ամեն օր կորոնավիրուսի թեստ հանձնել

3.4kviews

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմիր աշխատակիցներին ուղարկել է հրահանգ՝ ամեն օր կորոնավիրուսի թեստ անցնելու և N95 դիմակներ կրելու պահանջով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Axios պորտալը:

Ըստ պորտալի տեղեկատվության՝ հրահանգը ստացել են այն աշխատակիցները, որոնք գտնվելու են ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողքին, ներառյալ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի և Ազգային տնտեսական խորհրդի ղեկավարները:

«Ձեզնից նրանց, ովքեր չեն ստացել իրենց առաջին պատվաստանյութը, մենք մոտ օրերս կուղարկենք տեղեկատվություն, թե ինչպես դա անել»,- նաև ասված Է նամակում:

Բայդենի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին:

Leave a Response