Կյանքը de facto

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կամ կատեստավորվեն, կամ չեն աշխատի

429views

Ազգային ժողովում քվեարկության դրվեց ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը Նախագիծն ընդունվեց 65 կողմ ձայներով։ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է պահանջ, որպեսզի ուսուցիչները պարտադիր ունենան բարձրագույն կրթություն: Տրվել է որոշակի ժամանակահատված, որպեսզի ուսուցիչները բարձրագույն կրթություն ստանան: Շատ ուսուցիչներ օգտվել են այդ հնարավորությունից, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քան 1300 ուսուցիչներ չեն ստացել բարձրագույն կրթություն, և այսօր դպրոցներում դասավանդում են` ունենալով միջին մասնագիտական կրթություն. այդ անձինք այլևս չեն կարողանալու աշխատել դպրոցներում` սկսած այս տարվա օգոստոսի 20-ից»,-ասել է նախարարը և հավելել, որ առաջարկվում է այդ ուսուցիչներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին: Եթե կամավոր ատեստավորման արդյունքում տվյալ ուսուցիչը հավաքի 60 տոկոս և ավելի, ապա նրան հնարավորություն կտրվի շարունակելու ուսուցչական աշխատանքը: Նախագծով առաջարկվում են նաև այլ փոփոխություններ, որոնք միտված են ոլորտում իրականացվող բարեփոխումների ամրապնդմանը: Մասնավորապես, առաջարկվում է ընդլայնել ուսուցիչների գործուղման հնարավորությունը, ինչպես նաև սահմանել, որ մանկավարժի որակավորում ստանալու ծրագրով սովորող ուսանողներն իրենց կրթության վերջին տարում հնարավորություն կունենան դասավանդելու գյուղական դպրոցներում: Խոսքն այն գյուղական համայնքների մասին է, որտեղ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար կհամարի ուղարկել ուսանողին:

Leave a Response