Ժամանց

ՀՖՖ-ն տուգանել է 7 ակումբի

382views

Հունիսի 26-ին կայացավ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը։ Կոմիտեի նիստին մասնակցում են Կոմիտեի անդամներից 4-ը, հետևաբար, ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 7-րդ հոդվածի 7.01 կետի համաձայն՝ Կոմիտեն իրավազոր է։ Կոմիտեի նախագահը ներկայացրեց Կոմիտեի նիստի օրակարգում ընդգրկված՝ ներքոնշյալ հարցերը։

Կոմիտեն, ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 3-րդ հոդվածով, 4-րդ հոդվածով, 5-րդ հոդվածով, 20-րդ հոդվածով, 21-րդ հոդվածով, 28-րդ հոդվածով և Կանոնակարգի այլ վերաբերելի հոդվածներով՝ օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ կայացրեց հետևյալ որոշումները.

1․ 20.04.2023թ-ի` ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի ծառայողական գրության համաձայն՝ «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ի, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի, «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ի, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ-ի, «Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸի, «Նոա ՖԱ» ՀԿ-ի ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ով սահմանված չափանիշներին չբավարարելը Կոմիտեն քննարկումների արդյունքում որոշեց՝

1) Հաստատված համարել «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։

2) Հաստատված համարել «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։

3) Հաստատված համարել «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։

4) Հաստատված համարել «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։

5) Հաստատված համարել «Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։

6) Հաստատված համարել «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։

7) Հաստատված համարել «Նոա ՖԱ» ՀԿ-ի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և և հիմք ընդունելով Կանոնակարգի 42-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Նոա ՖԱ» ՀԿ-ին տուգանել մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։

Leave a Response