Կյանքը de facto

Բաքվում ընթանում են 13 և 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործերով դատավարությունները

554views

Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլդար Իսմայիլովի նախագահությամբ տեղի է ունենում ևս 13 հայ ռազմագերու գործով դատավարությունը, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ  Ադրբեջանը նրանց մեղադրում է «ահաբեկչության և դիվերսիայի համար» (չակերտները-Խմբ.):

Դատարանի առջև են կանգնել Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լևոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, Սերոբ Սուրենի Ավագյանը, Վարազդատ Սերյոժայի Հարությունյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հրայր Հրաչի Հերաբյանը, Նարեկ Աղայի Գասպարյանը, Գրիգոր Գագայի Կուրեղյանը, Աշոտ Արտակի Գևորգյանը, Մարտին Մուշեղի Հաղրամանյանը:

Դատական նիստում դատախազն ընթերցել է մեղադրական ակտը:

Աղբյուրը հավելում է, որ բացի այդ, շարունակվում է ևս 14 հայ ռազմագերու գործով դատավարությունը, որոնց Բաքուն նույնպես մեղադրում է «ահաբեկչության և դիվերսիայի համար» (չակերտները-Խմբ.): Խոսքը Գեղամ Սամվելի Սերոբյանի, Հրաչ Արզումանի Ավագյանի, Արմեն Եղիազարի Բաղասյանի, Գոռ Վահրամի Գասպարյանի, Կամո Կարենի Սեֆիլյանի, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանի, Գևորգ Նորայրի Ասերտյանի, Սիսակ Գրիշայի Ենգոյանի, Ալբերտ Կոմիի Պետրոսյանի, Ռոմիկ Միսակի Սեդրակյանի, Արամ Գառնիկի Մինոսյանի, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանի, Էդգար Վաչագանի Մաթեսյանի և Յուրի Տիգրանի Կարապետյանի մասին է:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Աֆղան Հաջիևի նախագահությամբ անցկացվող դատավարության ժամանակ մեղադրյալները ցուցմունք են տալիս:

Leave a Response