ԳլխավորՔո էջը

Բնավորությունը, գծերը և ձևավորումը

222kviews

Յուրաքանչյուր մարդ, որպես կոնկրետ անձնավորություն,շատ բանով է տարբերվում մնացած մարդկանցից։Անհատական տարբերությունը ոչ միայն այն է , որ յուրաքանչյուր մարդ ունի իր կենսագրությունը , իր մտքերը , զգացումները,գիտելիքները , ընդունակությունները , ճաշակը, ցանկությունները, համապատասխան արտաքին  ու ֆիզիկական կառուցվածքը, այլև իր խառնվածքն ու բնավորությունը։

Մարդուն արժեքավորելու , նրան իբրև քաղաքացի , իբրև մարդ բնորոշելու համար ամենահիմնականը նրա բնավորությունն է։ Գիտության մեջ հաճախ անձնավորություն, անհատ ասելով ամենից առաջ հենց նկատի են ունենում տվյալ մարդու բնավորության գծերը։

Բնավորություն ասելով պետք է հասկանալ տվյալ մարդուն յուրահատուկ այն կողմերի ամբողջությունը, որոնք իրենց դրոշմն են դնում գործողության, արարքների , արտահայտությունների վրա։ Անձնավորությունը բնութագրվում է ոչ միայն նրանով, թե ինչ է նա կատարում,-գրում է Էնգելսը,- այլև նրանով , թե ինչպես է նա կատարում

Այսպիսով, բնավորություն բառի տակ հասկանում ենք ոչ միայն այն , թե մարդն ինչ ներքին համոզմունքներով , դրդապատճառներով, նպատակներով ու խնդիրներով է առաջնորդվում մյուս մարդկանց հետ ունեցած իր հարաբերությունները դրսևորելիս, այլև ՝ այդ դրսևորման ձևերը։

gmpress.am-ի փոստից….

Ազնիվ Բարիկյան,
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, մագիստրատուրա, հոգեբանություն 1-ին կուրս

Leave a Response