Կյանքը de factoՀասարակություն

Գործող իշխանությունը որևէ պարագայում վերարտադրվելու հնարավորություն չունի, մենք ունենք մեկ օրակարգ՝ քշել այս չարիքի իշխանությանը. Իշխան Սաղաթելյան

591views

Ընտրություններին մասնակցող դերակատար ուժերից շատերը հստակ հայտարարեցին, որ հետընտրական շրջանում որևէ պարագայում չեն պատրաստվում համագործակցել կապիտուլյանտ իշխանությունների հետ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի անդամների ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօրվա գործող իշխանությունը որևէ պարագայում վերարտադրվելու հնարավորություն չունի»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդների բանավեճին՝ Սաղաթելյանը ասաց, որ մի քանի կուսակցությունների կամ դաշինքների առաջին համարի թեկնածուները հստակ հայտնեցին, որ չեն պատրաստվում Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճել։

««Հայաստան» դաշինքը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, որ դավաճանի հետ քննարկելու, բանավիճելու հարց չունենք։ Մենք ունենք մեկ օրակարգ՝ քշել այս չարիքի իշխանությանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Leave a Response