Կյանքը de factoՀասարակություն

Ցուցարարները պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի առաջ. կան բերման ենթարկվածներ

1.7kviews

Առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին ոստիկանները բերման են ենթարկում։

Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ցուցարարները պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի վրա։

Նշենք՝ ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հրաժարական տա: Քաղաքացիների խոսքով՝ եթե մի փոքր մարդկային արժեք կա նրա մեջ, ապա պետք է հրաժարական տա: Նրանք բարձրացնում են իրենց բողոքի ձայնը օրերս պարզված այն իրողության մասին, որ զոհված զինծառայողների մարմինները եւ մասունքները պահվում են նկուղներում։

Leave a Response