Կյանքը de factoՀասարակություն

Եթե Փաշինյանը վերընտրվեց, կսկսի թվել՝ «Բասարգեչար», «Գյոյչա», հետո կանցնի «Էրիվան»-ին. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

149views

Նույնիսկ հիմա, երբ թվել է մի քանի գյուղերի անուն, ոչինչ չի նշանակում: Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, ինքը կսկսի թվել՝ «Բասարգեչար», «Գյոյչա», Սյունիքին չգիտեմ՝ ինչ անվանում կտա, հետո կանցնի «Էրիվան»-ին: Դրա համար ենք մենք ամեն օր ահազանգում, որ այս գործընթացը պետք է կանգնեցնել, այս մարդը վախի մթնոլորտի տակ ամեն ինչ հանձնելու է: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Մեր ժողովրդին թվում է՝ եթե մենք դա շատ ենք ասում, նախընտրական քարոզ է: Դա ոչ մի կապ չունի նախընտրական քարոզի հետ, դա ընդամենն անհանգստություն է, որ մենք ավելի լավ ենք տեսնում, ավելի լավ ենք զգում իրենց քայլերը, դրա համար պետք է կանգնեցնել: Իրենք միակողմանի զիջելու են ամեն ինչ, իրենք 300,000, դեռ ճշգրիտ թիվը չէ, միգուցե 500,000, հենց սկսեցին գալ՝ ո՞վ է կանգնեցնելու այդ պրոցեսը, կարող է մինչև մեկ միլիոն ադրբեջանցի գա:

Ես համարում եմ՝ դա պատահական չէր, որ շեֆը մեկ շաբաթ առաջ իր տեղակալին ուղարկել էր Հայաստան: Նա եկավ, բոլոր հրամանները տվեց, հիմա բոլորը մասնակցում են պրոցեսների՝ ինչպես կատարել այդ հրամանները։ Նրանց համար ամենակարևորը փափուկ ձևով տիրանալ Հայաստանին՝ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ»,-նշել է նա:

Leave a Response